«մինչ իր խաչերն են՝ դաշո՛յն»…

Նարեկ սարկաւագ Պետրոսյանը նահատակուեցաւ, ռազմադաշտում, Հոկտեմբեր 2020ի վերջին օրերուն:

Բառացիօրէն՝ Խաչը կուրծքին վրայ: https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/nareg-sargavak_-kia-2020.jpg

* * *

Հետեւեալ տեսանիւթին մէջ, 2008 թուականին, նա կը բացատրէր արդէն իր ու իր նմանների – իր նման աննմանների – նահատակութեան խորհուրդը, վեհագոյն իմաստը, լուսապայծառ կոչումն ու առանձնաշնորհեալ ուղին – video Shoushi 2008 –՝ https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/nareg-sargavak-bydrosyan_-shoushi-2008.mp4

Եւ ան հրճուանքով կը խօսէր, կայծկլտուն աչքերը ուրախութեամբ եւ հպարտութեամբ լի:

Ինք արդէն գիտեր, թէ ուր կ’երթար: Եւ մանաւանդ՝ ինչու համար:

Շուշիի Հայոց սուրբ հողին վրայ կը գտնուէր նա, այդ պահուն…

Մաքրամաքուր հոգիէն բխող իր այս խօսքերուն մէջ, մեր բազմահազար զոհուած հերոսներուն ձայնն է, որ կը լսենք նաեւ:

Անոնց այժմ երկնային պատգամն է որ կը հնչէ, որպէս Սրբազան Ղօղանջ:

Սակայն մենք բոլորս պէտք է որ այդ Յաւերժական Կոչնակը լսել գիտնանք… հասկանանք…

Թող ուրեմն նահատակուած աբեղային՝ տասնըչորս տարիներ առաջ, Շուշիի՛ մէջ մեզի շնորհած այս ուղերձը, հանդիսանայ մեր Ազգին Ուխտը:

Որպէս միակ երաշխիքը մեր Ազգի գոյութեան, գոյատեւման՝ հայկական հողի վրայ…

* * *

Մեր Եկեղեցւոյ ազգային Առաքելութեան վերաբող պատկերներու փունջ մը (photos) ՝  https://haytougchamlian.home.blog/2025/06/13/եկեղեցին-հայկական/

* * *

9 մայիսի 1992թ, Ազատագրուած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի / – videos, Shoushi, 1992 – ՝

https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/9-mai-1992-shoushi.mp4

https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/shoushi-_sourp-amenaprgitch-_-may-1992.mp4

* * *

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյ գմբեթի վերականգնում, խաչի տեղադրում, 1998թ․/ video Shoushi 1998  ՝ https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/shoushi-1998-_-placing-the-cross.mp4

* * *

Այս էջին վերնագիրը՝ տող մըն է Վահան Թէքէեանի «Եկեղեցին Հայկական» բանաստեղծութենէն, զորս ահա ՝ https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/yegueghetsin-haygagan.pdf

* * *

Փառք Քեզ Տէր Աստուած:

Հայդուկ Շամլեան

17 Յունիս  2025

Ապրիլ 2016ի պատերազմին, յարձակում կ’ակնկալուէր նաեւ՝ Տավուշի ճակատի վրայ:
Այդտեղ տեղաւորուած Հայոց Բանակի զինուորները, հապճեպով, այս մատուռը կառուցած էին այդտեղ,
մինչ կը սպասէին գազաններու գրոհին:

Սփիւռք
Հայկական Հարց
«ՀըԴաՀի՜ւն »  [= «ՀՅԴ», re: Չարենց, «Մահուան Տեսիլք»…]
. ԼիւնՏիւնՊէ [Լեւոն Տեր-Պետրոսյան, ԼՏՊ,Այբուբենի հարազատ հնչողութեամբ ]
Դէպի Երկի՛ր
Ի Յուշ
Շ…  [Շուշի]

Ընդհանուր Գրացանկ

Գլխաւոր Մուտք