Նարեկ սարկաւագ Պետրոսյանը նահատակուեցաւ, ռազմադաշտում, Հոկտեմբեր 2020ի վերջին օրերուն:
Բառացիօրէն՝ Խաչը կուրծքին վրայ: https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/nareg-sargavak_-kia-2020.jpg
* * *
Հետեւեալ տեսանիւթին մէջ, 2008 թուականին, նա կը բացատրէր արդէն իր ու իր նմանների – իր նման աննմանների – նահատակութեան խորհուրդը, վեհագոյն իմաստը, լուսապայծառ կոչումն ու առանձնաշնորհեալ ուղին – video Shoushi 2008 –՝ https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/nareg-sargavak-bydrosyan_-shoushi-2008.mp4
Եւ ան հրճուանքով կը խօսէր, կայծկլտուն աչքերը ուրախութեամբ եւ հպարտութեամբ լի:
Ինք արդէն գիտեր, թէ ուր կ’երթար: Եւ մանաւանդ՝ ինչու համար:
Շուշիի Հայոց սուրբ հողին վրայ կը գտնուէր նա, այդ պահուն…
Մաքրամաքուր հոգիէն բխող իր այս խօսքերուն մէջ, մեր բազմահազար զոհուած հերոսներուն ձայնն է, որ կը լսենք նաեւ:
Անոնց այժմ երկնային պատգամն է որ կը հնչէ, որպէս Սրբազան Ղօղանջ:
Սակայն մենք բոլորս պէտք է որ այդ Յաւերժական Կոչնակը լսել գիտնանք… հասկանանք…
Թող ուրեմն նահատակուած աբեղային՝ տասնըչորս տարիներ առաջ, Շուշիի՛ մէջ մեզի շնորհած այս ուղերձը, հանդիսանայ մեր Ազգին Ուխտը:
Որպէս միակ երաշխիքը մեր Ազգի գոյութեան, գոյատեւման՝ հայկական հողի վրայ…
* * *
Մեր Եկեղեցւոյ ազգային Առաքելութեան վերաբող պատկերներու փունջ մը (photos) ՝ https://haytougchamlian.home.blog/2025/06/13/եկեղեցին-հայկական/
* * *
9 մայիսի 1992թ, Ազատագրուած Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի / – videos, Shoushi, 1992 – ՝
https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/9-mai-1992-shoushi.mp4
https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/shoushi-_sourp-amenaprgitch-_-may-1992.mp4
* * *
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյ գմբեթի վերականգնում, խաչի տեղադրում, 1998թ․/ video Shoushi 1998 ՝ https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/shoushi-1998-_-placing-the-cross.mp4
* * *
Այս էջին վերնագիրը՝ տող մըն է Վահան Թէքէեանի «Եկեղեցին Հայկական» բանաստեղծութենէն, զորս ահա ՝ https://haytougchamlian.blog/wp-content/uploads/2025/06/yegueghetsin-haygagan.pdf
* * *
Փառք Քեզ Տէր Աստուած:
Հայդուկ Շամլեան
17 Յունիս 2025

Այդտեղ տեղաւորուած Հայոց Բանակի զինուորները, հապճեպով, այս մատուռը կառուցած էին այդտեղ,
մինչ կը սպասէին գազաններու գրոհին:
. Սփիւռք
. Հայկական Հարց
. «ՀըԴաՀի՜ւն » [= «ՀՅԴ», re: Չարենց, «Մահուան Տեսիլք»…]
. ԼիւնՏիւնՊէ [Լեւոն Տեր-Պետրոսյան, ԼՏՊ,Այբուբենի հարազատ հնչողութեամբ ]
. Դէպի Երկի՛ր
. Ի Յուշ
. Շ… [Շուշի]