Վարդապետ, դու չես՝ որ խենթացել ես…

Սուպեր Սաքոն, տասնամեակներէ ի վեր Հայաստանի մէջ վխտացող, այսպէս կոչուած ռապիզ «երգիչ»ների՝ նորագոյն սերունդի, մէկ – սերսերի բայց անվնաս – անդամն է: (ԼՕՍ-ի հայաստանցի է, սակայն ինչպէս որ կ’ըսեն՝ կարող ես անձը՝ դուրս հանել Հայաստանից, սակայն ինչ որ էլ անես, չես կարրող Հայաստանը՝ դուրս հանել անձէն: )

Հայաստանցի այդ տեսակի, երգեցիկ անասուններին բաղդատած, Աւանդական Սփիւռքի մեր աննման եւ լուսահոգի՝ Փօլը, հարազատ գուսան է, հայրենասէր, ազգասէր – եւ քնարերգական – աշուղ է: Շատ Կը կարօտնամ զինք – անձնապէս – , եւ իր իւրայատուկ երգերը: There, I said it !

* * *

Երէկ, Սուպեր Հայաստանի սուպեր հեռուստատեսութեան Սուպեր պետական կայան՝ սուպեր ՀըՄէկ-էն, վերոյիշեալ Սուպեր Սաքոն, հետեւեալ սուպեր աւանակութիւնը ասել է հետեւեալը՝

«Մուղամը մերն էլ ա եղել: Կոմիտասը եկել և մաքրել ա, որովհետև, երբ հայկական երաժշտությունը մատուցել ա Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ «ծռած» նոտաները, իրանց տհաճ ա թվացել, իսկ ինքը` հայ երգը տարածելու համար, հետ ա եկել ու ջնջել էդ նոտաները։ Ես գիտեմ էդ պատմությունը։ Պարզապես տարածելու համար նա ջնջել ա էդ նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն ա եղել» :

* * *

Ասոր վրայ, եալլա՜՜…

Սուպեր Հայաստանի այլազան սուպեր արուեստագէտներ, սուպեր խռոված են:

Սուպեր, սուպե՛ր զայրացած են:

Անշուշտ, այդ նոյն սուպեր արուեստագէտներ, «մշակութային սուպեր գործիչ»ները, մնացեալ ժամանակը, երբ որ ամէն օր եւ ամէն վայրկեան, ընթացիկ եւ անմիջական՝ բառացիօրէն աղէտալի վիճակներ կը դիմագրաւէ – տակաւին քիչ թէ շատ – ողջ Հայութիւնը, մեր մշակոյթի այդ սուպեր խապիրները՝ սուպեր լուռ են: Սուպեր անհետացած են, հանրային հասարակական դաշտէն:

Սակայն նշենք այստեղ որ անոնցմէ ոմանք, քաղաքական գետնի վրայ, շատ ալ աշխոյժ էին, նախապէս:

Սուպեր գործօն եւ խօսուն, օրուայ կառավարութեան դէմ՝ Սուպեր Փաշինյանէն, առաջ:

Բայց հիմա, Սուպեր Սաքոյի այս սուպեր աննշան եւ սուպեր անհեթեթ դիպուածին առիթով, բոլորը՝ սուպեր խենթացած են: Սուպեր իրենք իրենցմէ դուրս ելած:

Լաւ, պապամ… Ինչ ընենք…

Իրենք ալ, ա՛սկէ զայրացեր են…

Այդ է, որ իրենց յանկարծ, ազդեր է: Յուզել է:

* * *

Ուրեմն, ես ալ իրենց կը յանձնարարեմ որ, պարզապէս դիմեն՝ Սուպեր ՀըՄէկ-ին, շալկուին երթան այդտեղ, եւ բարեհաճին հայաստանցի հանրութեան բացատրել՝ Սուպեր Սաքոյ սուպեր սխալ խօսքերը:

Մինչ այդ սակայն, որպէսզի ես ալ յարգանքի պակաս չունենամ Վարդապետի նկատմամբ, այդ սուպեր երաժշտագէտներու ուշադրութեան կը յանձնեմ, ոչ թէ Սուպեր Սաքոյին, այլ՝ Պարոյր Սեւակին խօսքերը: Անոր «Անլռելի Զանգակատուն»ին, հետեւեալ հատուածները [երեխայ Կոմիտասը, Հայոց Կաթողիկոսարանի դահլիճին մէջ, առաջին անգամ, պիտի երգէ] ՝

Ղողանջ Հուսո

Ութսունմեկ թիվ: Վաղարշապատ: Էջմիածին: 
Միրգ ու փոշի: Անխիղճ արև: 
Շողամրցում Մասիսների, Արագածի: Սրբագործված հին-հին քարեր: Եվ Մայր Արաքս: Եվ Մայր Տաճար: Տաճարի շուրջ՝ սուրբ-սուրբ վանքեր, 
         Հնչող, 
         Շնչող, 
         Կանչող զանգեր... 
Եվ Ճեմարան՝ մտքի կաճառ: 

Ճեմարանի բակում արձակ, 
Որտեղ էլ որ աչք ես ածում՝ 
Զարմանալի հավաքածու 
Խոսվածքների, տարազների: 
Ու բոլորի դեմքի վրա՝ 
Վա՛խ, սպասո՛ւմ, անքնությո՛ւն, 
Խոսուն հետքեր երազների: 

Ամեն մեկը՝ մի գավառից, 
Եվ բոլորը՝ դեռ աղվամազ: 
Ամեն մեկը խիտ խավարից՝ 
Երազում է լույսի մի մաս, 
         Նույնն է ուզում. 
         Ուսո՛ւմ, ուսո՜ւմ...
Եվ նրանց մեջ՝ սրան նայիր, 
Հագին տարազ տաճկահայի. 
Կարմիր շապիկ, կանաչ վարտիք՝ 
Վրան պնդած մազե գոտիկ, 
Նախշուն գուլպա՝ վրան զոլեր, 
Ու պոչավոր մաշված սոլեր: 
Դեմքը՝ գունատ, բայց խորոտիկ, 
Իսկ հայացքը՝ քելե՜ր-ցոլե՜ր... 

Ամենքն՝ իրար մոտիկ-մոտիկ, 
Իսկ նա՝ անվերջ մեն ու մենակ: 
Թե զարնեին սրտին դանակ՝ 
Մի պուտ արյուն դուրս չէր հոսի: 
Ո՞նց չմնա նա մեկուսի, 
Ո՞նց խառնըվի, ասի-խոսի, 
Թե... հայերեն վատ է խոսում: 
Բայց նա, մեկ էլ Աստված գիտի, 
Թե ինքն ինչպե՜ս, ոնց է ուզում 
         Ուսո՛ւմ, ուսո՜ւմ: 

         Սակայն նրան 
Ո՞վ կընդունի, այն էլ... որտե՜ղ - 
Մի հոգևոր ուսումնարան, 
Որի սանը մի օր պիտի 
Հագնի սքեմ վարդապետի
             Իսկ նա.... 
         Եվ նա վաղը պիտի 
Երգի ի լուր և ի վճիռ 
Համայն Հայոց Հայրապետի...

Ղողանջ Ներման

Եվ նա սկըսեց...  թուրքերեն երգել: 

* * *

« Եւ նա սկսեց… թուրքերէ՛ն երգել: » – Պարոյր Սեւակ

* * *

Et voilà…

Այդ զայրացած, բանգէտ, սուպեր անձինքը, եթէ իրապէս բան գիտեն, թող՝ Պարոյր Սեւակի վերեւի մէջբերումը նախ բացայայտեն: Ապա, ըստ այնմ բացատրեն խնդրոյ առարկայ, սուպեր շփոթը:

Որպէսզի մարդ, բան մը հասկնայ: Թերեւս:

* * *

Արդարեւ, այս նիւթին մէջ միակ խնդիրը որ կայ, այն է որ ՝ Սուպեր Սաքոն, այստեղէն այնտեղէն բաներ մը լսած է, սակայն ան խորապէս սխալ հասկցած է, թէ բանն ինչումն է:

Ամէն ինչ իրարու խառնած է, եւ ինքն իր ուզածը «հասկցած» է միայն:

Ճի՛շդ, ինչպէս որ՝ Հայ Ազգի վերաբերեալ որեւէ եւ ամէն բան, այդպէս, կէս-կատար, խեղաթիւրուած, սխալ եւ ծուռ կերպով հասկցուած է, այդտեղ: Սուպեր Հայաստանի մէջ:

Անկախութենէն ի վեր:

Հասկցողները, այլեւս հիմա գոնէ թող ձայն առնեն, գոնէ նոյն այդ Հ1ին վրայ [քանի որ «Երկիր»ը, որ արդէն շատ դիտող չկար, վաբշե փակեցին արդէն] :

Եւ հանդարտօրէն, թող սկսին վերջապէս բացատրել:

Դաստիարակել:

Բան մը, որ պէտք է որ ընէին մանաւանդ նախապէս:

Տասնամեակներէ ի վեր:

Եւ եթէ այդպէս ընէին, այսօր, Սուպեր Սաքոյին «երգ»երը մտիկ ընող՝ թերեւս միմիայն իր մաման ըլլար…

Լաւ, օքէյ, եւ մի քանի քեռիներ… ամմօներ…

Սակայն վստահաբար ոչ հազարաւոր երիտասարդներ, պատանիներ:

* * *

Հասանք ստորագրութեան բաժինը: Ta-ta-taaaam…

Բա, Սուպերը որն ա՞, արա…

Այս գրութեան հեղինակն է՝

Հայ Օքթէյն/ Քլինինք Էտիթիւ էտտըտ/ Փրիմյըմ/ Ուլթրա ՝

Հայդուկ Շամլեան

[ ի հարկին՝ not unleaded, though… ]

18 Մայիս 2023

Յ. Գ. Մի քիչ էլ օգնեմ, դավայ… ինչ ա՞ եղել… մենք մեզի ենք, հայերի միջեւ…

Երեխայ Կոմիտասը (երբ որ դեռ Սողոմոն էր անունը), հայկական զուտ, ջինջ ու անբիծ երգեցողութեամբ, սակայն թրքերէն լեզուով կ’երգէր՝ հայ հոգեւորական երգը, շարականը:

Քանի որ իր ապրած վայրը, բռնագրաւուած Արեւմտեան Հայաստանի մէջ, հայերէն լեզուն՝ արգիլուա՛ծ էր:

Ոչ միայն զինք կը մորթէին, եթէ հայերէնով երգէր, այլ ամէն պարագայի, կարելիութիւնը իսկ չունէր հայերէն սորվելու:

Հայ Մշակոյթը, այդպէս է որ կը պահպանէինք, սերունդէ սերունդ կը փոխանցէինք: Գաղտնի, թաքուն, պահուըտած: Թրքերէ՛ն ծպտուած:

Մինչ այսօր, Հայաստան կոչուած երկրի մը մէջ, իբրեւ թէ երգ հանդիսացող, թրքական այդ աղիողորմ կաղկանձները կը հնչեն՝ հայերէնո՛վ…

      -Դե ե՜կ Վարդապե՛տ, 
         Ու մի՛ խենթանա... 

Իսկ, շնորհիւ Էջմիածնի Ճեմարանին, հայկական ուսում ստանալէն ետք, Կոմիտասի Առաքելութիւնը եղաւ, այո, մաքրել, զտել՝ հայկական երգերը, եղանակները: Անոնցմէ դուրս շպրտելով՝ խորթ ու օտար հնչիւնները, անճոռնի շեղումները, այլազան այլանդակութիւններ…

Եւ ոչ թէ, ան մաքրեց… կարծեցեալ թրքական «մուղամ»ը !! Ինչպէս որ «սորվեր» է, Պարոն Սուպերը…

. Ուրեմն, Սուպեր Սաքոյի վերոնշեալ միջադէպի առիթով, թերեւս Հայաստանում – եւ այդ մնացորդ Արցախում – ձեզանից, ոմանք, ձեր այդ սուպպեր հայանուն տարածքներում, մի փոքր սուպեր կը հասկանաք թէ, մենք՝ Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիոյ «ախպար»ներս, ճիշդ… ո՞րտեղից ենք, եկել:

Կռունկ, ուստի՞ կու գաս

Եւ թէ ինչպէս, ձեզանից աւելի՛ ենք՝ Հայ մնացել:

Նախ, դարե՜ր շարունակ բռնագրաւուած, պաշտօնական քարտէզներուն վրայէն ջնջուած՝ Արեւմտեան Հայաստանի մէջ:

Եւ դեռ անկէ ետք, աշխարհի ամէն կողմ: Ոչ-հայկական հողերու վրայ: Թէկուզ ձեր այս այժմու «հայկական»էն, հարազատ հայերիս համար՝ աւելի՛ հիւրընկալ հողի վրայ:

Եւ անգամ մը եւս, մեր Փօլը, ակամ՝ կերե՛ր է ձեր Սաքոյին ա՜լ, ձեր էդ Սպիտակցի Աւանակին ա՜լ, եւ իրենց բոլոր այդ այժմէական, թրքաբարոյ, զզուելի երգեցիկ հայվաններին:

Թերեւս, միիիիմիայն, ի բացառութիւն՝ Ալիքին…

Այդ էլ, քանզի Լենինականը շատ մօտ է՝ Արեւմտեան Հայաստանին:

Ենթա-գրացանկ / Սփիւռք
Ենթա-գրացանկ / Հայկական Հարց
Ենթա-գրացանկ / Հըդահիւն
Ենթա-գրացանկ/ Շուշի…

Ընդհանուր Գրացանկ

Գլխաւոր Մուտք